Կոմիտաս

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (ըստ հին տոմարի` հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն) քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։

1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։

Կոմիտասը 1895-96 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրում է երաժշտական տեսական առարկաներ: 1896 թ. խոշոր նավթարդյունաբերող և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով մեկնում է Բեռլին կրթությունը շարունակելու: 1899 թ.-ին ավարտում է Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի (ներկայում` Հումբոլդտ համալսարան) փիլիսոփայության բաժինը և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան: Կոմիտասը ուսանել է ակնառու երաժշտագետներ Օսկար Ֆլայշերի, Հայնրիխ Բելլերմանի և Մաքս Ֆրիդլենդերի ղեկավարությամբ։ 1899 թ.-ին դառնում է նորաբաց Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամներից մեկը, ընկերության ժողովներում հանդես գալիս հայ երաժշտության մասին զեկուցումներով, դասախոսություններով:

1907 թ. Փարիզում հրատարակվում է կոմպոզիտորի առաջին՝ «Հայ քնար» ժողովածուն, որտեղ ընդգրկված էին հայ գեղջուկ երգերի մեներգային և խմբերգային մշակումներ։

1910 թ. աշնանը Կոմիտասը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, որի միջավայրն առավել նպաստավոր էր համարում իր գործունեության համար: Այստեղ հիմնում է 300 հոգուց բաղկացած «Գուսան» երկսեռ երգչախումբը՝ համերգներ տալով տարբեր քաղաքներում։ Շարունակում է գիտական և մանկավարժական գործունեությունը, հանդես գալիս հոդվածներով և զեկուցումներով։

1912 թ. Լայպցիգում հրատարակվում է Կոմիտասի «Հայ գեղջուկ երգեր» ժողովածուն, որը ներառում էր հայ ժողովրդական երգերի մեներգային և խմբերգային մշակումներ: 1914 թ. Փարիզում մասնակցում է Միջազգային երաժշտական ընկերության հինգերորդ համաժողովին՝ ներկայացնելով երեք զեկուցում հայ հոգևոր երաժշտության, ժողովրդական երաժշտության և խազագրության մասին։ Այս շրջանի ստեղծագործական նվաճումն է խմբերգային արվեստի գլուխգործոցներից մեկը՝ «Պատարագը» արական երգչախմբի համար։

Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին (1881-1893) բացահայտվում են Սողոմոնի՝ դեռևս մանկուց դրսևորված երաժշտական բացառիկ ունակությունները։ Սահակ վրդ. Ամատունու ղեկավարությամբ նա սովորում է հայ հոգևոր երաժշտության տեսական ու գործնական հիմունքներ։ Այս շրջանում նա սկսում է հավաքել և ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, ինչպես նաև կատարել ստեղծագործական փորձեր։

1890 թ. Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ Հոգևոր ուսումն ավարտելուց հետո պաշտոնավարում է ճեմարանում որպես երաժշտության ուսուցիչ։ 1894 թ. ձեռնադրվում է աբեղա և ստանում Կոմիտաս անունն` ի պատիվ 7-րդ դարի հայ շարականագիր, հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու։ 1895 թ. Կոմիտասին շնորհվում է վարդապետի հոգևոր աստիճան։

Էջմիածին վերադառնալով՝ Կոմիտասը երաժշտա-հասարակական բազմակողմանի գործունեություն է ծավալում։ Զբաղվում է հայ գեղջկական և հոգևոր երգերի գրառմամբ և գիտական ուսումնասիրությամբ։ Ճեմարանի քառաձայն երգչախմբով համերգներ է տալիս Էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում և Բաքվում։ Հետևողականորեն աշխատում է հայկական միջնադարյան երաժշտության գրառման համակարգի՝ խազերի վերծանման ուղղությամբ:

Կոմիտասը հայ երաժշտությանը վերաբերող ելույթ-դասախասություններով հանդես է գալիս Եվրոպայի և Արևելքի մի շարք քաղաքներում (Փարիզ, Բեռլին, Ցյուրիխ, Ժնև, Լոզան, Վենետիկ, Ալեքսանդրիա, Կահիրե)։ Նրա ելույթներն ամենուր խանդավառ ընդունելություն են գտնում և արժանանում ժամանակի առաջադեմ երաժիշտների (Լուի Լալուա, Ռոմեն Ռոլան, Կլոդ Դեբյուսի, Պետեր Վագներ և այլք) բարձր գնահատականին ու հիացական կարծիքին:

1915 թ. Օսմանյան Թուրքիայի կազմակերպած և իրագործած Հայոց ցեղասպանությունը ողբերգականորեն ընդհատում է հանճարեղ երաժշտի գործունեությունը։ Պոլսահայ մտավորականների հետ նա ևս ձերբակալվում և աքսորվում է: Որոշ ժամանակ անց, ամերիկյան դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ, Կոմիտասին աքսորից ետ են ուղարկում, սակայն ապրած արհավիրքի հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ 1916-1919 թթ. Կոմիտասը գտնվել է Կ. Պոլսի Շիշլի թաղամասի հոգեբուժարանում։ Կյանքի վերջին 16 տարիներն անցել են Փարիզի Վիլ-Էվրար և Վիլ-Ժուիֆ արվարձանների բուժական հաստատություններում։

Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 20-ին Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։

Եզակի հոգնակի

1. Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնահնչյունը
հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերականգնվում
է բառակազմության ժամանակ։
Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ,
նուռ։

Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի
գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախադասություններ։
Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։ Վահագն Դավթյան

Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմվում
–եր վերջավորությամբ։
1. բեռնարկղեր, բառատետրներ, բնագիրեր, պատմագրեր
2. գլխաշորեր, դեղատոմսեր, ձկնորսանավեր, ամսագիրեր
3. ածխակույտեր, ակնաբիբեր, բաժնետերեր, դասաժամեր
4.եզրաշերտեր, թաղամասեր, լաստանավեր, զարդասյուներ
5. մեղրամոմեր, յուղաբիծեր, նավթահորեր, շնագայլեր
6. ջրաբույսեր, սառցադաշտեր, որմնանկարներ, վարելահողեր
7. անվաճաղեր, արքայատոհմեր, բնակվարձեր, գետաձիեր
8. գիտափորձեր, զոդաձողեր, երկաթալարեր, էլեկտրասարքեր
9. թոնրատուներ, ճամփեզրեր, մատենացանկեր, թիթեղագործներ
10. մեկնակետեր, մարզաձևեր, ջրաշիթեր, ուրվագիծեր

Վարժություն 4։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է
կազմվում –ներ վերջավորությամբ։
1. գորգագործներ, որմնադիրներ, մեղվաբույծներ, էքսկավատորավարներ
2. ածխահատներ, գյուղատնտեսներ, այգեգործներ, երգիծաբաններ
3. հանդիսատեսներ, հատապտուղներ, էլեկտրամուրճեր, հեքիաթագիրեր
4. հրուշակագործներ, ձիթաբլիթներ, հերթապահներ, մանկաբույժներ
5. պատգամներ, պատճեներ, ջրատարներ, սննդամթերքներ
6. տիեզերագնացներ, ուղղաթիռներ, փականագործներ, քարայրեր
7. քարհատներ, առակագիրներ, ատամնաբույժներ, արգելացանցեր
8. բնանկարներ, գաջագործներ, դեղասրվակներ, խճանկարներ
9. ծաղկաբույծներ, համազգեստներ, հատապտուղներ, մեդալակիրներ
10. նորաբնակներ, շերամապահներ, սերնդակիցներ, վաճառատեղեր

2.Բառերից որո՞նք են գոյական.
անբեկանելի, ունելի, կիսադեմ, տխրադեմ, արդուզարդ, նկարազարդ, շարական, ընտանեկան, խորագին, գլխագին։

3. Նշի՛ր անհոգնական գոյականները.
Ֆիլիպիններ, մաթեմատիկա, քննություն, կաթ, գաղտնիք, գինի, աշակերտություն, մարմար, բարկօղի, հանրահաշիվ, բեռ, հոգևորականություն, քիմիա, մթություն, դարվինիզմ, բնապաշտպանություն։

4.Կազմի՛ր տրված գոյականների հոգնակին.մարզատոներ, հավատարմագրեր, ուղեցույցեր, հիվանդայցներ, մենապարեր, մեկնակետեր, գիսաստղեր, ճամփեզրեր, հաղորդալարեր, զորացույցեր, նավթամուղեր, ծիսակարգեր, հետնախորշեր, կամարասյուներ, մաքսանենգեր, ջրէջքեր։

5.Նշի՛ր այն գոյականները, որ ներգոյական չունեն .
դուստր
, ժամանակ, գիրք, շուն, մանուկ, հորեղբայր, տանտեր, համալսարան, խմբագրություն, աղջիկ։

6.Առանձնացրո՛ւ գոյականները։

  • Ամուսինն անցյալ ամառ էր մեռել՝ ոչ մի ժառանգություն չթողնելով։
  • Ձին ճանաչում էր այդ հովտի բոլոր բույրերն ու հոտերը։
  • Ձորակներում հիմա էլ կա Մանասի տնկած այգին՝ սպիտակ ու կարմիր վարդերի թփերով։
  • Անին չէր մոռացել ո՛չ նրա սև վերարկուն, ո՛չ գունատ դեմքը։

Բաղաձայնների ուղղագրություն|գործնական քերականություն

1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բ, պ կամ փ։
Գաբրիել, սփրթնել, սփրդել, դարպաս, դարբին, շամփուր, երբ,
իբրև, խաբել, խարխափել, Հակոբ, համբերել, ջրարփի, համբույր,
փրփուր, հապճեպ, հափշտակել, հարփել, նուրբ, շաբաթ, որբ, Սերոբ,
ապշել, սուրբ, սրփել, հղպանալ, ուրբաթ, Քերոբ, թփրտալ, աղբանոց,
ցայտաղբյուր, եղբայր, ողբ։

2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով գ, կ կամ ք։
Անգամ, ավագ, կողպեք, գոգ, երգ, զուգել, թագավոր, վարաքել,
թարգմանել, կարագ, կարք, հագնել, հանքափոր, հոգնել, հոգի,
հոգնակի, ձագ, ձիգ, տարերք, ճիգ, ճրագ, մարագ, մարգարե,
մարգարիտ, փեղկ, տրտմաշուգ, փողկ, նորոգել, շոգ, ոգի, բազրիք,
պատարագ, պարգև, սուգ, արտասուք, փակցնել, թաքցնել, ուրագ,
օգնել, Օքսեն, վարուցանք, քսուք, օգուտ։

3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով դ, տ կամ թ։
Աղոթք, արդար, արդեն, արդյոք, արդյունք, թփուտ, արդուկ, բարդ,
բերդ, բուրդ, դադար, դրթել, երթիկ, երդում, զարթ, լաջվարթ, զվարթ,
լերթանալ, լյարդ, խնդիր, խորդուբորդ, թուղթ, կարդալ, կենդանի,
հաղորդել, պատգարակ, մարդ, նյարդ, սթափվել, թաթերական, Նվարդ,
որթ (ճիճու), որդ (խաղողի վազ), որդի, վարդ, Վարդան, վարդապետ,
շքերթ, Վարդգես, վրդովել, օդ, օրիորդ, գնորդ, ժողովուրդ, խրտվիլակ,
ընդամենը, ընդհակառակը, փարթամ, ընդհանուր, ընդունակ, ընդունել,
ընթարմանալ։

4.Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ձ, ծ կամ ց։
Արձակուրդ, ասացվացք, ընդարձակ, ատաղծագործ, գլուխկոնծի,
համարձակ, բարձ, բարձել, թխվածք, բարձր, խծկել, առանցք, դաղձ,
դարց, կծկտուր, դեղձ, դեղձանիկ, հանդիպակաց, դերձակ, դերձան,
խուրց, ձվածեղ, հանդերձ, հինավուրց, լպրծուն, հարձակվել,
համբարձվել, Համբարձում, փայծաղ, որձ, վարձ, ուրց, փորձ, որձալ,
օձ, օձիք։

5. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ջ, ճ կամ չ։
Աղջըիկ, ամբողջ, թարթիչ, աջ, ծխամորճ, առաջ, աճպարար,
գոջի, խոճկոր, առաջին, կոճկել, առաջնորդ, արջ, զիջել, թռչել, թրջել, իջնել, կարկաչել, մեջ, միջև, մեջք, ողջ, մուրճ, ողջույն,
մահճակալ, առողջ, ոջիլ, կաչաղակ, վերջ։

Բաղաձայնների ուղղագրություն|գործնական քերականություն

1.Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ղ կամ խ։

Աղբյուր, աղջիկ, խրոխտ, աղտ (կեղտ), ախտ (հիվանդություն),
հաղճապակի, աղքատ, բողկ, տախտակ, գաղթ, դաղձ, կմախք, դեղ
ձ, դեղձանիկ, եղբայր, զեղչ, թուղթ, կեղտ, կողպեք, կողք, հաղթել,
տաղտկալի, հղկել, ճեխք, կղտար, մաղթել, մեղք, մղկտալ, շաղկապ,
շղթա, թուխպ, ողբ, ողջ, ողկույզ, ցողաթաթախ, պխտոր, ուղտ
(սապատավոր կենդանի), ուխտ (երդում, դաշինք), փեղկ, ծխնի, փողք,
քաղցր, սանդուղք, ծխնելույզ, փախչել, սեղմել։

2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ր կամ ռ։
Վառվռուն, ախորժակ, բարբառ, խռխռալ, գանգուռ, կենսաթրթիռ,
թրթուր, կառկառել, երկնակարկառ, սարսուռ, ճանկռել, դռդռալ, կրճիկ,
արժանի, ճռճռալ, առհամարհել, գրգիռ, խրճիթ, կրծել, խոշոր, խոժոռ,
թռվռալ, խրթխրթալ, ծռմռել, փրփռալ, փրփրել, փորփրել, քրքրել։

3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (մ-ն, ժ-շ, զ-ս)։
ա) Անբաստանել, ըմպանակ, ամբար, անբարիշտ, շամփուր,
զամբյուղ, ամբարձիչ, ամբարտակ, շինպանզե, անբարտավան, ամբիոն,
ամբոխ, ամբողջ, ամպամած, ամփոփ, ամֆիթատրոն, անբասիր,
բամբակ, բամբուկ, թմբուկ, գամփռ, դամբարան, ըմբոստ, ըմբռնել,
թմբլիկ, համբավ, անբավ, ճամբար, ճամփորդ, ճանապարհ, չեմպիոն,
սիմֆոնիա, սմբակ, սուսամբար, փամփուշտ։

բ) Ապառաժ, պատժգամբ, գույժ, դժխեմ, դժխո, երաշտահավ,
խոժոռ, խոշոր, հուժկու, դրշել, նաժիշտ, օժտել։

գ) Ավտոբուս, գիպս, բսկտել, վազքուղի, նարգիզ, համհարս,
հիպնոզ, որպս, ֆիզկուլտուրա։

Ձայնավորների ուղղագրություն|գործնական քերականություն

1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։

Այգեէտ, այժմէական, անէական, անպատէհ, առէջ, առօրէական,
անվրեպ, գոմէշ, գրեթե, դողերոցք, ելևէջ, երբևե, երբևիցէ,
էլեկտրաէներգիա, էմալե, ինչևէ, ինչևիցէ, լայնէկրան, խեցի, կրետ,
հէկ, հապճէպ, հիպոթեզ, հյուլե, հնէաբան, մանանեխ, մանրէ,
միջօրէական, որևէ, որևիցէ, պոեմ, սեթևեթել, վայրէջք, տիեզերք,
տոթակեզ, տրիոլետ, քրիստոնեական։

2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։
Ականջօղ, ամանօրյա, ամենօրյա, անօգնական, անօթևան, անորոշ,
ապօրինի, արծաթազօծ, բացօթյա, բնօրրան, գազօջախ, գիշերուզոր,
գիշերօթիկ, զորք, լավորակ, կեսօր, հանապազորդ, հանապազօրյա,
հոգս, հօդս ցնդել, հոտնկայս, մեղմօրոր, մեղմօրեն, միօրինակ,
նախորոք, ոսկեզօծ, ջրօրհնեք, վաղրոդայն, վաղորոք, տասնօրյակ,
տարորոշել, տափօղակ, օրըստօրե, օրորել։

3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ը տառը։
Ակնդետ, ակնթարթ, անակընկալ, անընդհատ, առընթեր,
առընչվել, գույնըզգույն, դասընթաց, դասընկեր, երկընտրանք,
ինքնստինքյան, լուսընկա, խոչընդոտ, կորընթարդ, համընկնել,
հյուրընկալ, ձեռնտու, ճեպընթաց, մերթընդմերթ, նորընտիր,
որոտընդոստ, սրընթաց, ունկնդիր։

Հայոց լեզվի զարգացման փուլերը

Հայոց լեզուն հայ ժողովրդի ազգային լեզուն է։ Այն անցել է զարգացման հինջ-ից վեց հազարամյակ, պատկանում է Հնդեվրոպական լեզվաընտանիքին, սակայն հետո պարզվեց, որ հայոց լեզուն ինքնուրույն լեզու է։

Հայերենն անցել է զարգացման երեք փուլ` հին կամ գրաբար (5-11)-րդ դարեր, միջին հայերեն (12-16)-րդ դարեր, աշխարհաբար (16-ից մինչև մեր օրեր)։

Բառարան ընթերցման ֆլեշմոբ

Բառարանային հետազոտական աշխատանք

Բացատրական և հոմանիշների բառարանից (իրենց բացատրություններով) առանձնացրեք տասը բառ, որոնք երբևէ չէիք լսել:

  • Անձնանունների բառարանից գտեք ձեր, ձեր ծնողների, մտերիմների կամ ուղղակի ձեզ դուր եկող անձնանունների բացատրությունները( 10-15 անուն):

Աշխատանքները տեղադրել բլոգում:

Երևան 2800

Հին ու նոր Երևան

Հին Երևան, Հայաստանի հանրապետության մայրաքաղաք Երևանի պատմական կենտրոնը։ Երևանը հիմնադրել է Ուրարտուի թագավոր Արգիշտի Ա-ն՝ մ.թ.ա. 782 թվականին։ Քաղաքի՝ շուրջ երեքհազարամյա պատմությունը բաժանվում է մի քանի փուլերի։ Երբեմն Հին Երևան ասելով ի նկատի ունեն Երևանի պատմության «նահանգային շրջանը» (Երևանի նահանգի կենտրոն, Ռուսական կայսրություն) և «խորհրդային շրջանը» (Հայկական ԽՍՀ մայրաքաղաք, ԽՍՀՄ)։ Վերջին փուլը սակայն չի ընդգրկվում ամբողջությամբ, այլ մինչև 20-րդ դարի կեսը՝ Երևանի ընդարձակումը։

Երևան 2800

Հին ու նոր Երևան

Հին Երևան, Հայաստանի Հանրապետության մայրաՀին Երևան, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքԵրևանի պատմական կենտրոնը։ Երևանը հիմնադրել է Ուրարտուիթագավոր Արգիշտի Ա-ն՝ մ.թ.ա. 782թվականին։ Քաղաքի՝ շուրջ երեքհազարամյա պատմությունը բաժանվում է մի քանի փուլերի։ Երբեմն Հին Երևան ասելով ի նկատի ունեն Երևանի պատմության «նահանգային շրջանը» (Երևանի նահանգի կենտրոն, Ռուսական կայսրություն) և «խորհրդային շրջանը» (Հայկական ԽՍՀ մայրաքաղաք, ԽՍՀՄ)։ Վերջին փուլը սակայն չի ընդգրկվում ամբողջությամբ, այլ մինչև 20-րդ դարի կեսը՝ Երևանի ընդարձակումը։քաղաքԵրևանի պատմական կենտրոնը։ Երևանը հիմնադրել է Ուրարտուիթագավոր Արգիշտի Ա-ն՝ մ.թ.ա. 782թվականին։ Քաղաքի՝ շուրջ երեքհազարամյա պատմությունը բաժանվում է մի քանի փուլերի։ Երբեմն Հին Երևան ասելով ի նկատի ունեն Երևանի պատմության «նահանգային շրջանը» (Երևանի նահանգի կենտրոն, Ռուսական կայսրություն) և «խորհրդային շրջանը» (Հայկական ԽՍՀ մայրաքաղաք, ԽՍՀՄ)։ Վերջին փուլը սակայն չի ընդգրկվում ամբողջությամբ, այլ մինչև 20-րդ դարի կեսը՝ Երևանի ընդարձակումը։